Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները հարստացրին իրենց գիտելիքները քաղաքական առաջնորդության և բանակցությունների վերաբերյալ

Երիտասարդ ՀՀԿ-ականները հարստացրին իրենց գիտելիքները քաղաքական առաջնորդության և բանակցությունների վերաբերյալ
01.03.2015 | 19:18

Ավարտվեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ՀՀԿ-ական երիտասարդների համար կազմակերպված «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» խորագրով դասընթացները:

Ծրագրի 3-րդ օրվա ընթացքում երիտասարդներն ամփոփեցին նախորդ 2 օրերի ընթացքում ստացած ինֆորմացիան, գիտելիքներն ու հմտությունները, կարծիքներ հայտնեցին նախաձեռնության վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով հետագա ծրագրերի համար, այնուհետև որոշակի ձևաչափով գնահատում անցկացվեց դասընթացների և բանախոսների, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
Ծրագրի ավարտին ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը երիտասարդներին հանձնեցին վկայականներ և շնորհավորեցին նրանց` կարևորագույն ձեռքբերման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ծրագիրն ի սկզբանե նպատակ ուներ քաղաքական դաշտ մուտք գործող երիտասարդներին զինել համապատասխան տեսական և պրակտիկ գիտելիքներով` հնարավորինս նվազագույն բացթողումներով առավելագույնս ակտիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ